Անգլիայի Լիգայի գավաթի 3-րդ փուլում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ «Աստոն Վիլլան» և «Տոտտենհեմը»:
Պրեմիեր Լիգայում հաջող մեկնարկած «Տոտտենհեմը» անգամ ոչ մարտական կազմով ջախջախեց «վիլլացիներին»: Դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Ջերմեյն Դեֆոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պաուլինյոն և Նասեր Շադլին:
Գոլեր․ Դեֆո՝ 45ր, 90ր, Պաուլինյո՝ 49ր, Շադլի՝ 85ր: