Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Լիվերպուլին»: Պրեմիեր Լիգայում թիմերի վերջին հանդիպումն ավարտվել էր «կարմիրների» նվազագույն հաշվով հաղթանակով:
Այս անգամ ավելի հաջողակ գտնվեցին «մանկունյանցիները»՝ կարողանալով հաղթահարել «Լիվերպուլի» արգելքը:
Խաղի միակ և «Յունայթեդի» համար հաղթական գնդակը 46-րդ րոպեին խփեց Խավիեր Էրնանդեսը:
Գոլ․ Էրնանդես՝ 46ր: