Անգլիական լիգաների գավաթի 3-րդ փուլում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունել էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյին»:
«Կարմիրները» մեծ դժվարությամբ կարողացան կոտրել կարգով ցածր մրցակցի դիմադրությունը: Հիմնական ժամանակում 1:1 արդյունքից հետո թիմերը ևս 30 րոպե խաղացին, որտեղ կրկին փոխանակվեցին մեկական գոլով և գործը հասավ հետխաղյա 11 մետրանոցներին: Այստեղ էլ ավելի դիպուկ էին դաշտի տերերը, ովքեր այս հարվածաշարում հաղթեցին 14:13 հաշվով:
Գոլեր. Ռոսիտեր՝ 10ր, Ռիչ՝ 62ր, Սուսո՝ 112ր, Բենֆորդ՝ 120ր: