Անգլիական լիգաների գավաթի 4-րդ փուլում չորեքշաբթի երեկոյան հանդիպել էին Պրեմիեր Լիգան ներկայացնող «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը»:
Ալան Պարդյուի սաները վստահ հաղթանակի հասան «Էթիհադում» և դուրս եկան 1/4 եզրափակիչ: Հանդիպման հաշիվը խաղի 6-րդ րոպեին բացեց Ռոլանդո Աարոնսը, իսկ «կաչաղակների» երկրորդ գոլը 75-րդ րոպեին խփեց Մուսա Սիսոկոն:
Գոլեր. Աարոնս՝ 6ր, Սիսոկո՝ 75ր: