Անգլիական լիգաների գավաթի կիսաեզրափակչում իրենց երկրորդ հանդիպումն անցկացրին «Չելսին» և «Լիվերպուլը»: Թիմերն այս անգամ հանդիպել էին «Սթեմֆորդ Բրիջում»:
«Էնֆիլդում» կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Այս անգամ ոչ ոքի գրանցվեց խաղի հիմնական ժամանակում և նշանակվեց լրացուցիչ 30 րոպե, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «ազնվականները»: Ժոզե Մոուրինյոյի թիմի հաղթական գնդակը 94-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Բրանիսլավ Իվանովիչը:
Ավելացնենք, որ Լիգայի գավաթի եզրափակչում «Չելսին» կմրցի «Տոտտենհեմ» – «Շեֆիլդ Յունայթեդ» զույգի հաղթողի հետ:
Գոլ. Իվանովիչ՝ 94ր: