Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»:
Այս ամառ անգլիական գրանդ ակումբները լուրջ ձեռքբերումներ կատարեցին: «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» նոր գլխավոր մարզիչներ ունեցան, իսկ «Լիվերպուլը», «Տոտտենհեմը» և «Արսենալը» տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողացան զգալիորեն ուժեղացնել իրենց կազմերը:
Լինեկերը խոստովանում է, որ նման իրավիճակում կանխատեսումներ անելը հեշտ չէ, սակայն որպես ֆավորիտ նա տեսնում է «քաղաքայիններին»:
-Այս մրցաշրջանը շատ անկանխատեսելի է: «Մանչեսթեր Յունայթեդում» շատ բան է փոխվել, «Սիթին» նոր մարզիչ ունի, Ժոզե Մոուրինյոն վերադարձել է «Չելսի», մեծ փոփոխություններ կան «Տոտտենհեմի» կազմում, Մեսութ Օզիլը տեղափոխվել է «Արսենալ», և անգամ «Լիվերպուլն» է վերածնվել: Կարծում եմ, որ այս մրցաշրջանում ամենաբաց մրցակցությունը կլինի այս բոլոր տարիների ընթացքում:
Եթե ես ստիպված լինեի նշել, թե ով կդառնա այս առաջնության հաղթողը, ես կնշեի «Մանչեսթեր Սիթիին»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: