Այս ամառ «Լիվերպուլը» բաց կլինի պաշտպան Ժոել Մատիպի վերաբերյալ առաջարկներ լսելու համար:
Մատիպն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» ամենամեծ անհաջողակներից մեկն է: Ժոելը դարձել է Յուրգեն Կլոպի չորրորդ ընտրությունը կենտրոնական պաշտպանում, սակայն «կարմիրների» գլխավոր մարզիչը դեռևս պետք է վստահի 31 ամյա կամերունցուն՝ վնասվածքների առատության պատճառով։
Վստահել է Մատիպին Կլոպը և անցած տուրում «գայլերի» դեմ խաղում: Ժոելը ցուցադրեց անվստահ պաշտպանություն, երբ «Լիվերպուլը» պարտվեց 3-0 հաշվով:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» չի պատրաստվում համակերպվել Մատիպի երկարատև անկման հետ և պատրաստ կլինի լսել այլ ակումբների առաջարկները Ժոելի վերաբերյալ:
Բացի Մատիպից, ում պայմանագրի ավարտին մնացել է մեկ լրիվ տարի, «կարմիրները» պատրաստ են ազատվել նաև Նաթանիել Ֆիլիպսից։