«Լիվերպուլի» վերջին արդյունքները և Չեմպիոնների լիգայի խաղարկությունը բաց թողնելու վտանգը չեն նշանակում, որ «կարմիրները» բաց են թողել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու հնարավորությունը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» (2:5) «Լիվերպուլի» պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել, որ Բելինգհեմն այլևս չի ցանկանա մերսիսայդյան ակումբ տեղափոխվել:
Ֆերդինանդն իր տեսակետը բացատրել է նրանով, որ «Լիվերպուլը» վերակառուցման կարիք ունի, մինչդեռ Բելինգհեմը, կնախընտրի մի թիմ, որը հիմա պատրաստ է հաղթելու։
Այնուամենայնիվ, The Athletic-ը պնդում է, որ Անգլիայի հավաքականի 19 ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ Յուրգեն Կլոպի և «Լիվերպուլի» «մեծ երկրպագուն»:
Սպասվում է, որ Բելինգհեմը երկարաժամկետ հիմունքներով կընտրի իր հաջորդ ակումբը, և առանց Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանը Ջուդի համար խնդիր չի թվում:
Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի խաղարկությունը բաց թողնելը կարող է բացասաբար անդրադառնալ այս ամառ Կլոպի հասանելիք տրանսֆերային բյուջեի վրա: Բելինգհեմի պայմանագրում ազատման կետ չի նախատեսվում, ուստի դորտմունդցիներն իրավունք ունեն ցանկացած գին սահմանել Ջուդի համար: