«Լիվերպուլի» 20-ամյա պաշտպան Տյագո Իլորին մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի իսպանական «Գրանադայում»: Այս մասին հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «կարմիրներն» Իլորիին գնեցին ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը՝ «Սպորտինգից»: Սակայն Տյագոն այդ պահից անգամ նորամուտը չի նշել «Լիվերպուլի» կազմում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը որոշեց, որ հեռանկարային պորտուգալացու համար օգտագար կլինի վարձավճարով այլ ակումբում խաղալը: