Երկրորդ խաղակեսում կերպարանափոխվելով՝ «Լիվերպուլը» 1:3 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում։
Ժան Ռիկներ Բելեգարդը, ով միասցավ «գայլերին» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, հայտնվել է «գայլերի» մեկնարկային կազմում։ Նա և Հվանգ Հի Չանը փոխարինել էին Ֆաբիո Սիլվային և Պաբլո Սարաբիային։
«Կարմիրների» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնարկում բաց էր թողել 20 ամյա Ջարել Քուանսուին, ինչպես նաև Կոդի Գակպոյին և Դիոգո Ժոտային: