Երեք րոպեում խփած երկու գոլը «Լիվերպուլին» թույլ տվեց շրջել խաղը և 2-1 հաշվով կամային հաղթանակ կորզել «Ֆուլհեմից» Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում:
Թիմի ավագ Վիրջիլ Վան Դեյկը, ով ապաքինվել է հիվանդությունից, վերադարձել էր «կարմիրների» մեկնարկային կազմ։ Մեկնարկային րոպեներից խաղադաշտում հայտնվեցին նաև Քևին Քելեհերը, 20 ամյա Քոնոր Բրեդլին, Ռայան Գրավենբերխը և Դիոգու Ժոտան։
«Սպիտակները» Անգլիայի գավաթի խաղարկության համեմատ մեկնարկային կազմում կատարել էին հինգ փոփոխություն։ Այս խաղում հանդիպման առաջին րոպեներից խաղալու իրենց հնարավորությունները ստացան Բերնդ Լենոն, Անտոնի Ռոբինսոնը, Ժոաու Պալինյան, Վիլլիանը և Ռաուլ Խիմենեսը։
«Լիվերպուլ» 2 – 1 «Ֆուլհեմ»
Գոլեր` Ջոնս, Գակպո – Վիլլիան
Դեղին՝ վան Դեյկ – Լուկիչ, Ուիլսոն