«Լիվերպուլը» պատրաստվում է Վիլֆրիդ Բոնիին գնելու համար նոր առաջարկ անել «Սուոնսի Սիթիին»:
Goal պարբերականի հաղորդմամբ, «կարմիրներն» արդեն 12.5 մլն ֆունտ են առաջարկել 25-ամյա իվուարցու համար, սակայն ուելսյան ակումբից մերժում են ստացել:
«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Բոնիով և այժմ պատրաստ է նրան ձեռք բերելու համար 15 մլն ֆունտ առաջարկել՝ գումարած բոնուսները, որի արդյունքում առաջարկը կարող է հասնել մինչև 19 մլն ֆունտ:
Նշենք, որ Լուիս Սուարեսին վաճառելուց հետո «Լիվերպուլը» հարձակման գիծն ուժեղացնելու խնդիր է դրել: Այս պահին Բոնին միակ հարձակվողը չէ, ում ցանկանում են տեսնել «Էնֆիլդում»: