«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիի տրանսֆերը գնելու հարցում: Գործարքը կկայանա հաջորդ շաբաթ:
Goal պարբերականի հաղորդմամբ, «կարմիրները» համաձայնվել են ՔՊՌ-ին վճարել պայմանագրով նախատեսված 8 մլն ֆունտ գումարը: Մտավախություն կար, որ «Լիվերպուլը» չի կարողանա համաձայնության գալ անձամբ Ռեմիի հետ, սակայն այդ խնդիրն էլ է լուծված:
Երկար ժամանակ խոսվում էր Ռեմիի «Արսենալ» տեղափոխության մասին, սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երբեք իր հայրենակցին չներառեց իր թիմի տրանֆերային ցուցակում: Առաջիկա օրերի ընթացքում Ռեմին պայմանագիր կստորագրի «կարմիրների» հետ: