• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» համաձայնության է եկել Ռայան Գրավենբերխի հետ

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի հետ:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Բավարիան» համաձայնել է Գրավենբերխին բաց թողնել «Լիվերպուլ» 40 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց (34,2 միլիոն ֆունտ):

Երեկ երեկոյան Ռայանը մեկնեց «Լիվերպուլ»՝ ուրբաթ օրը բուժզննում անցնելու և մերսիսայդյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու համար։

Գրավենբերխը չի մասնակցել «Բավարիայի» հինգշաբթի օրվա մարզմանը` սպասելով «Լիվերպուլ» տեղափոխվելու թույլտվությանը։

21 ամյա հոլանդացին կլինի Յուրգեն Կլոպի չորրորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ Վատարու Էնդոյից, Դոմինիկ Սոբոսլայից և Ալեքսիս Մակալիստերից հետո, ովքեր նույնպես կիսապաշտպաններ են:

«Բավարիան» Գրավենբերխին ձեռք բերեց մեկ տարի առաջ «Այաքսից» 20 միլիոն ֆունտով, ներառյալ բոնուսները: Միևնույն ժամանակ, Ամստերդամի ակումբին իրավունք է վերապահված «Լիվերպուլի» հետ Բունդեսլիգայի չեմպիոնների գործարքի 7,5 տոկոս մասնաբաժին ստանալ:

Հետաքրքիր փաստեր