«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ֆուլհեմի» աջ պաշտպան Կեննի Տետեի ծառայություններով։
Հաշվի առնելով Թրենթ Ալեքսանդր-Առնոլդի տեղափոխությունը կիսապաշտպանություն և նրա ունեցած հաջողությունները այդ դիրքում, այն կարող է դառնալ մշտական անգլիացու համար, և «Լիվերպուլին» անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը:
Ինչպես հայտնում է The Sun-ը իր բացառիկ հոդվածում, «Լիվերպուլը» կարող է լուծել այս խնդիրը Տետեի հրավերի օգնությամբ, ով 2020 թվականին «Լիոնից» տեղափոխվելուց հետո խաղում է «Ֆուլհեմում»։
«Լիվերպուլի» աստղեր Վիրջիլ վան Դեյկի և Կոդի Գակպոյի 27 ամյա թիմակիցն շատ վառ մրցաշրջան է անցկացրել՝ Պրեմիեր լիգայում խփելով մեկ գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
«Ֆուլհեմը» չի ցանկանում կորցնել Տետեին, բայց մեկ տարուց ավարրտվող պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, և Կեննին կարող է հասանելի լինել այս ամառ ընդամենը 10,5 միլիոն ֆունտ ստեռլինգով: