Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլը» վերջնականապես հրաժարվել է «Սևիլյայի» և Իսպանիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյին գնելու մտքից:
Օրեր առաջ «կարմիրները» «Սևիլյային» թուլ տվեցին վարձակալել իրենց հարձակվող Յագո Ասպասին՝ վերջինիս տրանսֆերը գնելու հնարավորությամբ, սակայն անգամ դա չմեղմեց իսպանական ակումբի դիրքորոշումը:
«Սևիլյան» մինչ այժմ իր 20-ամյա պաշտպանի համար «Լիվերպուլից» պահանջում է 20 մլն ֆունտ, այն դեպքում, երբ «կարմիրները» պատրաստ են վճարել 16 մլն ֆունտ: Այս պարագայում, մերսիսայդյան ակումբը որոշեց հրաժարվել տրանսֆերային այդ նպատակից:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դեռ ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը և դիտարկում է այլընտրանքային տարբերակները: Հայտնի է, որ «Սուոնսիի» պաշտպան Բեն Դևիսի համար արված «կարմիրների» 8մլն ֆունտի առաջարկը նույնպես մերժվել է: