Ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը, «Արսենալը» «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը գնելու համար 30 մլն ֆունտ է առաջարկել, սակայն մերժում է ստացել:
Հաղորդվում է, որ երկու ակումբների միջև այս հարցով կապ է հաստատվել անցած շաբաթ: «Մերսիսայդցիների» ղեկավարների համար զարմանալի է եղել, որ «զինագործներն» առաջարկել են ավելի քիչ գումար, քան երկու տարի առաջ «Լիվերպուլը» ծախսեց Էնդի Քերոլին ձեռք բերելու համար (35 մլն ֆունտ):
Աղբյուրի հաղորդմամբ, «Լիվերպուլը» ցանկանում է պահել 26-ամյա ուրուգվայցուն և միայն 40 մլն ֆունտը կարող է «կարմիրներին» ստիպել մտածել Սուարեսին վաճառելու մասին:
Ավելացնենք, որ անձամբ Սուարեսն այս պահին հանգստանում է և «Լիվերպուլի» տրամադրության տակ կլինի ամսվա վերջին: