«Լիվերպուլը» մոտ է իր հերթական տրանսֆերի իրականացմանը: «Կարմիրները» համաձայնվել են 32,5 մլն ֆունտ վճարել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեի համար:
Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ի սկզբանե համարվում էր այս ամառվա ընթացքում «կարմիրների» առաջնային տրանսֆերային նպատակը, սակայն մինչ այժմ մերսիսայդյան ակումբը չէր կորցրել Կրիստիանի տրանսֆերի արժեքն իջեցնելու իր հույսերը:
«Աստոն Վիլլան» իր հերթին պահանջում է այն գումարը, որն ամրագրված է պայմանագրով: Վերջիվերջո «Լիվերպուլում» հասկացել են, որ Բենտեկեին հնարավոր կլին ստանալ միայն 32,5 մլն ֆունտի դիմաց:
The Telegraph-ի հաղորդմամբ, «Լիվերպուլն» այս որոշումն ընդունել է վերջին 24 ժամվա ընթացքում և այժմ ակտիվացրել է բանակցությունները: Լուրերի համաձայն, բելգիացի հարձակվողը տվել է «Էնֆիլդ» տեղափոխվելու իր համաձայնությունը, ուստի հավանական է, որ գործարքը առաջիկա ժամանակահատվածում կկայանա:
Ինչպես գիտենք, ընդամենը մեկ օր առաջ «Լիվերպուլը» Ռահիմ Ստերլինգին «Մանչեսթեր Սիթիին» վաճառելուց ստացավ 49 մլն ֆունտ: