«Լիվերպուլը» լրջորեն մտածում է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին «Էնֆիլդ» հրավիրելու մասին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
«Ռոսսոներիների» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին երեկ հայտնեց, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի հարցով «Լիվերպուլն» իրենց հետ չի կապնվել:
Սակայն պարբերականին հայտնի է դաևձել, որ «Լիվերպուլն» իսկապես ցանկանում է գնել Մարիոյին: Լուրերի համաձայն, «Միլանը» պատրաստ է միայն վաճառել Բալոտելլիին՝ վարձակալությամբ տալը չի մտնում իտալական ակումբի պլանների մեջ:
Ավելացնենք, որ ամառվա սկզբին «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կտրականապես հերքեց Բալոտելլիի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին լուրերը: