«Լիվերպուլի» երիտասարդ կիսապաշտպան Բեն Դոակը նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։
17 տարեկանում Դոակն արդեն վեց հանդիպում էր անցկացրել «Լիվերպուլի» առաջին թիմում, այդ թվում՝ մեկ ելույթ՝ որպես փոխարինող Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում, ինչպես նաև հրավիրվել էր Շոտլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքական։
«Լիվերպուլը» մեծ հույսեր է կապում Դոակի հետ, և դա հաստատում է նոր պայմանագրով` «Սելթիկից» 600 հազար ֆունտ արժողությամբ տրանսֆերից մեկուկես տարի անց:
Ավելացնենք, որ Դոակը մասնակցել է «Լիվերպուլի» նախամրցաշրջանային բոլոր հինգ հանդիպումներին, նույնիսկ գոլ է խփել «Լեսթերին»: