«Լիվերպուլը» չկարողացավ ռևանշի հասնել «Բրայթոնի» նկատմամբ Անգլիայի գավաթում, հունվարի սկզբին ԱՊԼ-ի շրջանակներում Ամեքսում կրած 3:0 հաշվով պարտությունից հետո:
Հանդիպման սկզբում «Լիվերպուլը» քիչ էր մնում բացեր խաղի հաշիվը, սակայն Լյուիս Դանկը կանգնեցրեց գնդակը դարպասային գծի վրա՝ Մոհամեդ Սալահի հարվածից հետո:
15-րդ րոպեին գնդակը պետք է հեռացվեր հակառակ դարպասային գծից։ Սակայն այս անգամ էլ փրկեց Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը:
Իսկ 30-րդ րոպեին հաշիվը բացվեց՝ Սալահը հոյակապ փոխանցումով տուգանայինի աջ եզրում գտավ Հարվի Էլիոթին, ով մեկ հպումով գրավեց դարպասը՝ 0:1։
«Բրայթոնը» ակտիվացավ և ինը րոպե անց վերականգնեց հաշվի հավասարությունը։ Տարիկ Լեմպտին հեռվից հարվածեց, իսկ Լյուիս Դանկը շեղեց գնդակը հակառակ Ալիսոնին՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում խաղը քիչ թե շատ հավասար էր։ Տանտերերը 71-րդ րոպեին հաղթանակ կորզելու հիանալի պահ ունեցան։ Սոլոմոն Մարչը պատրաստ էր մոտ տարածությունից գնդակահարել դարպասը, սակայն Ալիսոնը փրկեց իր թիմին:
Հանդիպման վերջնամասում «ճայերն» ավելի ակտիվ էին, և ավելացված ժամանակում բախտը ժպտաց նրանց։ Պերվիս Էստուպինանը տուգանային հրապարակի վրայով փոխանցում կատարեց դեպի հեռավոր դարպասաձողը, որտեղ Կաուրու Միտոման, հնարքներ կատարելով, ազատվեց մրցակցից և գրվաեց դարպասը՝ 2:1:
Երբ թվում էր, թե վերախաղարկումից խուսափում չկա, «Բրայթոնը» մեծ ջանքերի գնով կարողացավ հաղթանակ կորզել «Լիվերպուլից»:
«Բրայթոն» 2 – 1 «Լիվերպուլ»
Գոլեր՝ Դանկ 39ր, Միտոմա 90ր — Էլիոթ 30ր։
Դեղին՝ Դանկ — Կոնատե, Բայչետիչ, Ֆաբինյո, Ռոբերտսոն։