• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել Վատարու Էնդոյի հետ

«Լիվերպուլը» հայտարարել է «Շտուտգարտի» կիսապաշտպան Վատարու Էնդոյին 16,2 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին:

Էնդոն երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ և դարձավ Յուրգեն Կլոպի թիմի երրորդ նորեկը այս ամառվա ընթացքում:

30 ամյա Էնդոն, ով «Լիվերպուլում» հանդես կգա 3 համարի մարզաշապիկով, չորս մրցաշրջան պաշտպանել  է «Շտուտգարտի» գույները, որտեղ այդ ընթացքում 133 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։

Էնդոյի կարիերայում եղել է ևս մեկ եվրոպական ակումբ։ Դա բելգիական «Սենտ Տրուիդենն» է, որտեղ Վատարուն խաղացել է երկու մրցաշրջան։

Էնդոն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 50 հանդիպում, այդ թվում՝ չորսը 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում, որտեղ Վատարուն և գործընկերները հասան մինչև 1/8 եզրափակիչ։

«Լիվերպուլը» դիմել է 30 ամյա ճապոնացու օգնությանը՝ իրենց նոր մարզական տնօրեն Յորգ Շմադկեի առաջարկությամբ՝ Ռոմեո Լավիային և Մոյսես Կայսեդոյին իրենց ձեռքից բաց թողնելուց հետո:

«Ես շատ երջանիկ եմ և շատ ոգևորված այս մեծ ակումբին միանալու համար: Դա զարմանալի զգացողություն է և դա իմ երազանքն է: Միշտ իմ երազանքն է եղել խաղալ Պրեմիեր լիգայում, և սա ամենամեծ ակումբներից մեկն է: Ինձ համար սա երազանք է եղել»:

«Սա առաջին անգամն է լինելու, որ հայտնվում եմ Էնֆիլդում: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ «Էնֆիլդում» խաղալու՝ «Լիվերպուլի» երկրպագուների աչքի առաջ»:

«Ես խաղում եմ 6 համարի դիրքում և ավելի շատ պաշտպանվող խաղացող եմ: Կարծում եմ, որ կարող եմ օգնել այս ակումբին պաշտպանական գործողություններում և խաղը կկազմակերպեմ կիսապաշտպանությունում: Դա իմ գործն է»,- ասել է Էնդոն:

Հետաքրքիր փաստեր