• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պաշտոնանկ արեց Ռոջերսին

Brendan Rodgers«Լիվերպուլը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց հյուսիսիռլանդացի մասնագետ Բրենդան Ռոջերսին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

42-ամյա Բրենդանը մերսիսայդյան ակումբից հեռացման վտանգի տակ էր դեռ նախորդ մրցաշրջանից, սակայն ակումբը որոշեց ևս մեկ հնարավորություն տալ նրան։ Սակայն անվերջ փոփոխությունները, որոնք ոչ մի արդյունք չէին տալիս, ինչպես նաև կիրակի օրը «Էվերթոնի» հետ ոչ ոքի արդյունքը «Լիվերպուլի» ղեկավարությանը ստիպեցին հրաժարվել Ռոջերսի ծառայություններից։

-Մենք ցանկանում ենք մեր շնորհակալությունը հատնել Ռոջերսին՝ իր կատարած աշխատանքի համար։ Մենք նրա հետ բազում զարմանալի պահեր ենք ապրել և վստահ ենք, որ նրան երկար կարիերա է սպասվում ֆուտբոլում։

Չնայած սա բարդ որոշում էր, սակայն մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում, իսկ այս քայլը մեր նպատակին հասնելու լավագույն ուղին էր։ Արդեն աշխատանքներ են տարվում նոր մարզիչ հրավիրելու հետ կապված,֊ ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։

Հետաքրքիր փաստեր