«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստվում է ամռանն առաջարկ անել «Նյուքասլին» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային ձեռք բերելու համար: Մասնագետը ցանկանում է օգտվել «կաչաղակների»՝ Էնդի Քերոլին «Սեյնտ Ջեյմս Պարկ» վերադարձնելու մասին ցանկությունից:
Ինչպես հայտնի է, Ռոջերսն արդեն երկար ժամանակ է՝ Բեն Արֆայի խաղի երկրպագուն է, որի պայմանագիրը «Նյուքասլի» հետ լրանում է 2015 թվականի ամռանը: Այժմ գլխավոր մարզիչը հույս ունի, որ արդեն հաջորդ մրցաշրջանում վինգերը կներկայացնի իր ակումբը:
Ըստ The Guardian պարբերականի՝ գործարքի համար հիմնական խոչընդոտ կարող է հանդիսանալ «Նյուքասլի» պահանջած տրանսֆերային արժեքը: Մինչդեռ «մերսիսայդցիները» մտադիր են օգտվել «կաչաղակների»՝ Քերոլի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունից, որն այս պահին հանդես է գալիս «Վեստ Հեմում» վարձակալական հիմունքներով:
Ավելացնենք, որ «Լիվերպուլն» Էնդիին չի տեսնում իր ծրագրերում և պատրաստ է ազատ արձակել նրան այս մրցաշրջանի վերջին: