«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստ է իր թիմի երիտասարդ պաշտպան Անդրե Վիսդոմին վարձավճարով ուղարկել այլ ակումբ խաղային պրակտիկա ստանալու համար:
«Լիվերպուլ» տեղափոխվելով 2010թ-ին՝ Անդրեն ընդամենը 19 անգամ է խաղացել «կարմիրների» մեկնարկային կազմում: Ակնհայտ է, որ մեծ մրցակցությունը խանգարում է երիտասարդ պաշտպանին:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Ռոջերսը ցանկանում է, որ Վիսդոմը խաղա յուրաքանչյուր շաբաթ: Հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ֆուլհեմը» և «Ուիգանը»: Ֆավորիտը համարվում է «Ուիգանը», չնայած, որ հանդես է գալիս Չեմպիոնշիփում: