«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց «Լեսթերին», և դրա շնորհիվ շարունակում են պահպանել շանսերը Չենպիոնների լիգայի որակավորման համար:
Ջոննի Էվանսը երկարատև բացակայությունից հետո վերադարձավ «աղվեսների» մեկնարկային կազմ: Նա, Ռիկարդու Պերեյրան և Վիլֆրեդ Նդիդին հայտնվեցին Չագլար Սոյունջուի, Վիկտոր Կրիստիանսենի և Դենիս Պրատի փոխարեն։
Ջորդան Հենդերսոնը և Լուիս Դիասը վերադարձան «կարմիրների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Դիոգու Ժոտային և Դարվին Նունիեսին։