«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդն ուսի վիրահատության պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջին երկու խաղերը:
Սպասվում էր, որ Սթիվենը մրցաշրջանի ավարտից հետո կենթարկվի վիրահատության, իսկ Բրենդան Ռոջերսն անգամ հայտնել էր, որ Ջերարդը կարող է խուսափել վիրահատությունից:
Սակայն այսօր ակումբը փոխեց իր որոշումն այս հարցի հետ կապված: 32-ամյա կիսապաշտպանին ուսի վնասվածքն անհանգստացնում էր մրցաշրջանի մեծ մասում:
«Կարմիրների» հայտարարության մեջ ասվում է, որ Ջերարդը կվերադառնա մինչմրցաշրջանային նախապատրաստությանը: Սակայն Սթիվենը բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի ընկերական խաղերն Իռլանդիայի և Բրազիլիայի հետ: