• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Ջերարդին ուղարկեց վիրահատության

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդն ուսի վիրահատության պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջին երկու խաղերը:

Սպասվում էր, որ Սթիվենը մրցաշրջանի ավարտից հետո կենթարկվի վիրահատության, իսկ Բրենդան Ռոջերսն անգամ հայտնել էր, որ Ջերարդը կարող է խուսափել վիրահատությունից:

Սակայն այսօր ակումբը փոխեց իր որոշումն այս հարցի հետ կապված: 32-ամյա կիսապաշտպանին ուսի վնասվածքն անհանգստացնում էր մրցաշրջանի մեծ մասում:

«Կարմիրների» հայտարարության մեջ ասվում է, որ Ջերարդը կվերադառնա մինչմրցաշրջանային նախապատրաստությանը: Սակայն Սթիվենը բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի ընկերական խաղերն Իռլանդիայի և Բրազիլիայի հետ:

Հետաքրքիր փաստեր