«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» պաշտպան Ջեք Ռոբինսոնին գնելու մասին: Սակայն Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի կարող խաղալ Հարի Ռեդնապի թիմում:
Ալբերտո Մորենոյին գնելուց հետո «կարմիրները» որոշեցին ազատվել իրենց սանից, ով այսօր չորս տարվա պայմանագիր ստորագրեց ՔՊՌ-ի հետ: Լոնդոնյան ակումբը Ռոբինսոնին գնելուց անմիջապես հետո նրան վարձակալությամբ տվել է «Հադերսֆիլդին»:
-Ջեքն ապագայի համար: Նա խոստումնալից երիտասարդ է: Այս մրցաշրջանում նա հանդես կգա «Հադերսֆիլդում», և ես վստահ եմ, որ նա հաջող հանդես կգա Չեմպիոնշիփում,- ասել է Ռեդնապը: