Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Բլեքպուլի» կիսապաշտպան Թոմաս Ինսին:
Ասյօր 21-ամյա Թոմասը և իր հայրը հանդիպել են «Սուոնսիի» ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն երիտասարդ անգլիացու տեղափոխությունը «Լիբերթի»: Վաղը Ինսը կհանդիպի նաև «Կրիստալ Փելեսի» ղեկավարներին:
Աղբյուրի համաձայն, Թոմասին ցանկանում է գնել նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: «Կարմիրները» չկարողացան ձեռք բերել Մոհամեդ Սալահին, ով տեղափոխվեց «Չելսի» և այժմ նրանք պատրաստ են լուրջ պայքար մղել Ինսի համար:
Ավելացնենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ստոկ Սիթին», «Հալլ Սիթին», «Սանդերլենդը» և «Մոնակոն»: