• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ցանկանում է վարձակալել Լորենցո Մելգարեխոյին

Լորենցո Մելգարեխո«Լիվերպուլն» առաջարկություն է արել «Բենֆիկայի» ձախ պաշտպան Լորենցո Մելգարեխոյին վարձավճարով ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ է ցանկանում Խոսե Էնրիկեի համար մրցակցություն ստեղծել ձախ թևում: Այդ նպատակով «Լիվերպուլը» պատրաստվում է վարձակալել Մելգարեխոյին:

Աղբյուրը հայտնում է, որ «Լիվերպուլը» մտադիր է հետագայում ֆուտբոլիստին գնելու իրավունք ձեռք բերել: Սակայն 22-ամյա պարագվայցուն անհրաժեշտ կլինի Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանալ:

Հավելենք, որ անցած մրցաշրջանում Մելգարեխոն ձախ կիսապաշտպանի դիրքից տեղափոխվեց ձախ պաշտպանի դիրք: Լորենցոն մասնակցել է Եվրոպա Լիգայի եզրափակչին, որտեղ «Բենֆիկան» զիջեց «Չելսիին»: