«Բիրմինգհեմի» գործադիր տնօրեն Պիտեր Պաննուն հայտնել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ թիմի դարպասապահ Ջեկ Բուտլանդի տրանսֆերի համար:
Լուրերի համաձայն Բրենդան Ռոջերսը հենց 19-ամյա Բուտլանդին է տեսնում որպես Ռեյնային փոխարինող: «Բիրմինգհեմը» լուրջ ֆինանսական պահանջներ է ներկայացրել մերսիսայդյան ակումբին, ինչն էլ դժվարացնում է տրանսֆերը:
-Ինձ հայտնի է, որ այժմ ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը» և «Սաութհեմպտոնը», որոնք արդեն առաջարկ են արել տրանսֆերի համար,- Birminghem Mail տեղական թերթին տված հարցազրույցում ասել է Պաննուն: