«Շալկե-04»-ի պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսը դարձել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Այս կերպ «կարմիրները» ցանկանում են փոխարինել ֆուտբոլային կարիերան ավարտած Ջեյմի Կարագերին: «Մերսիսայդցիները» պատրաստվում են 12 մլն ֆունտ վճարել հույն ֆուտբոլիստի համար:
Հունաստանի ազգային հավաքականի խաղացողը բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը ձախ ծնկի վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ հայտնում էին, որ Կիրիակոսը կարող է շարունակել կարիերան Ռուսաստանում: Ֆուտբոլիստի հետ բանակցում էր «Զենիթը», սակայն գործարքը խզվեց: