Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման պատճառով հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» մասնակցությունը եվրոգավթներին վտանգված է: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
Այսօր մերսիսայդյան ակումբը հայտարարել է նախորդ տարվա ֆինանսական հաշվեկշռի մասին: Ըստ այդ տվայլների, «կարմիրների» ֆինանսական կորուստը կազմել է 49.8 մլն ֆունտ:
«Լիվերպուլի» նախորդ տարիների հաշվետվությունները նույնպես ցույց են տալիս մեծ կորուստների մասին. 2011/12 մրցաշրջանում 40.5 մլն ֆունտ, 2010/11 մրցաշրջանում՝ 49.3 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ, վերջին երեք մրցաշրջանների ընթացքում ակումբների միջին կորուստը չպետք է գերազանցի 45 մլն եվրոն (38 մլն ֆունտ):
Deloitte-ի վերջին ռեյտինգի համաձայն, «Լիվերպուլը» ամենաշատ եկամուտներ ունեցող ակումբների շարքում 12-րդն է, սակայն Չեմպիոնների Լիգային չմասնակցող ակումբների թվում առաջինն է:
Այս պահին Բրենդան Ռոջերսի սաները զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, սակայն հաջորդ մրցաշրջանում նրանք կարող են մնալ առանց եվրոգավանթերի: