«Լիոնի» 27 ամյա ֆուտբոլիստ Գոմիսի ծառայություններով հետաքրքված են անգլիական «Լիվերպուլն» ու «Տոտտենհեմը»: Daily Mail պարբերականը հավաստիացնում է, որ այս շաբաթ ֆուտբոլիստի ներկայացուցիչները ժամանել էին Լոնդոն` հանդիպելու ակումբներին:
Գոմիսի գործակալները բանակցություններ են վարել երկու ակումբների հետ էլ, որտեղ քննարկել են Գոմիսի տրանսֆերը Անգլիա:
«Լիվերպուլն» ու «Տոտտենհեմը» պատրաստ են մրցել իրար հետ սենեգալցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, սակայն վերջին խոսքը մնում է ֆրանսիական «Լիոնին»: Չի բացառվում, որ հունվարին ակումբը կորոշի բաժանվել իր հիմնական ֆուտբոլիստներից մեկից, որը գնահատվում է 15 մլն ֆունտ: