Այս ամռանը «Լիվերպուլը» փորձելու է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ արդյունավետ է աշխատել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ձեռք բերելով Դանիել Սթարիջին և Ֆիլիպե Կոուտինյոյին և այժմ ցանկանում է շարունակել սկսածը:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Ռոջերսի նպատակն այժմ «Շախտյորի» հարձակվողն է: Հենրիխը հանդես է գալիս Դոնեցկում 2010 թվականից: Վերջերս նա ցանկություն էր հայտնել ուժերը փորձել եվրոպական մեծ առաջնություններից մեկում: