«Լիվերպուլի» երկրպագուները շոկային իրավիճակում են տոմսերի գների բարձրացման որոշումից: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը:
Անցած ուրբաթ մերսիսայդյան ակումբը հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանից ակումբը կկիրառի գների վեցաստիճան համակարգ, որի արդյունքում տոմսերի գները կթանկանան 9%-ով:
Մի քանի ցուցանիշներով «Լիվերպուլը» զիջումների է գնացել: Օրինակ՝ թողել է սեզոնային տոմսերի մակարդակը և պահպանել է երեխաների համար 5 ֆունտ արժողության տոմսերը: Սակայն երկրպագուների ընդհանուր արձագանքը բավական կտրուկ է: Տոմսերի թանկացումը առաջացրել է նրանց դժգոհությունը:
-Մենք կարծում ենք, որ տոմսերը առանց այդ էլ բավական թանկ են: Թանկ են այն երկրպագուների համար, ովքեր ակումբի կողքին են անգամ այս ծանր օրերին,- ասվում է երկրպագուների շարժման պաշտոնական հաղորդագրության մեջ: (Spirit of Shankly)