• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» երկրպագուներն ավազակային հարձակման են ենթարկվել Պետերբուրգում

«Լիվերպուլի» երկրպագուները«Լիվերպուլի» երկրպագուները, որոնք թիմի հետ մեկնել էին Սանկտ Պետերբուրգ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղին, ավազակային հարձակման զոհ են դարձել ինչպես խաղից առաջ, այնպես էլ հետո:

ESPN-ի հաղորդմամբ, առաջին միջադեպը տեղի է ունեցել խաղից մեկ օր առաջ երեկոյան: «Լիվերպուլի» 7 երկրպագուներ դուրս են եկել բարից և սպասում էին տաքսիի հյուրանոց վերադառնալու համար, երբ նրանց վրա 40 ավազակներ են հարձակվել:

Հյուրերի երկրպագուները ստիպված էին վերադառնալ բար և օգտվել անվտանգության աշխատակիցների օգնությունից: Թիկնապահներն անվտանգ հասցրել են նրանց մինչև տաքսին:

Աղբյուրի հաղորդմամբ կոնֆլիկտը շարունակվել է նաև հաջորդ օրը: «Լիվերպուլի» երկրպագուները բողոքել են, որ նրանց վրա հարձակվել են և ծեծել, ինչպես մետրոյի կայարանում, այնպես էլ հենց մարզադաշտում: Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ չի տուժել:

Հետաքրքիր փաստեր