• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» կիսապաշտպանական գիծը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է

«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան արդեն մարզվում է հիմնական թիմի հետ։

Նոր մրցաշրջանի սկզբում «Լիվերպուլը» վնասվածքների պատճառով լուրջ կադրային խնդիրներ էր ապրում, սակայն այժմ՝ գոնե կիսապաշտպանությունում, իրավիճակը մի փոքր բարելավվել է։

Անցյալ չորեքշաբթի «Վեստ Հեմի» դեմ խաղում Կյորտիս Ջոնսն իր առաջին ելույթն անցկացրեց որպես փոխարինող, իսկ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց «կարմիրների» կազմում:

Այսօր հերթական լավ լուրը հասավ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Կեյտան նկատվել է ընդհանուր խմբում, ով չի խաղացել հուլիսի վերջին «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղից հետո։

Բնականաբար, մկանային վնասվածքով այսքան երկար բացակայությունից հետո 27-ամյա գվինեացուն, ում «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում չէր հայտավորվել, շատ ժամանակ կպահանջվի մարզավիճակը վերականգնելու համար։