«Բոլթոնն» ավարտեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյ Սպիրինգին ձեռք բերելու գործընթացը: Գործարքը գնահատվում է 1.8 մլն ֆունտ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ընթացիկ շաբաթ երկու ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, իսկ արդեն հինգշաբթի օրը Սպիրինգը «Ռիբոկ Սթեդիումում» բուզննում է անցել:
Այժմ հայտնի է, որ 24-ամյա կիսապաշտպանն իր անհատական պայմանագրի պահանջները համաձայնեցրել և 4-ամյա պայմանագիր է կնքել: Ակնկալվում է, որ Սպիրինգը կմասնակցի շաբաթ օրը կայանալիք «Ռեդինգի» դեմ հանդիպմանը: