«Լիվերպուլը» հայտարարել է, որ անցած մրցաշրջանն ակումբն ավարտել է 40.5 մլն ֆունտ վնասով: Բացի այդ «կարմիրների» պարտքն աճել է մինչև 87.2 մլն:
Ֆինանսական տվյալ հաշվետվությունը ներառում է 2011 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2012 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Պարտքի աճն անցած մրցաշրջանի համար կազմել է 21.8 մլն ֆունտ:
Չնայած որ ակումբում ավելացել են կոմերցիոն պայմանագրերը, «Լիվերպուլի» համար մրցաշրջանն ավելի անշահութաբեր է ստացվել, քան նախորդը: Այնուամենայնիվ, ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը դրական է տրամադրված:
-Իհարկե, սա այն չէ, ինչի համար արժի մտահոգվել: Մեր պարտքն ավելանում է և պակասում: Մենք ունենք գումար, որպեսզի վճարենք, և մենք գումար ենք ստանում այնպես ինչպես ցանկացած բիզնես:
Պարտքն աճել է, սակայն ես կարծում եմ՝ սա միայն գործոն է՝ արտացոլելով, որ մենք որոշ գործարքներ կատարել են ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին,- հայտնել է Էյրը: Sky Sports