Միջմրցաշրջանային նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ամռանը «Լիվերպուլը» կայցելի Թաիլանդ, որտեղ ցուցադրական հանդիպում կանցկացնի:
Արդեն հայտնի է, որ հանդիպումը կանցկացվի հուլիսի 28-ին Բանգկոկի 65 հազարանոց «Ռաջամանգալա» մարզադաշտում: Մինչդեռ հայտնի չէ, թե ով է լինելու անգլիական ակումբի մրցակիցը:
Վերջին անգամ «կարմիրները» հյուրընկալվել են Թաիլանդում 2009 թվականին: Այս երկրում «Լիվերպուլը» 14 մլն երկրպագու ունի, որի մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
-Առաջին անգամ մենք մեկնել ենք Թաիլանդ 2001 թվականին, և սա արդեն մեր չորրորդ այցն է: Մեզ թվում է, որ այս կերպ մեր շնորհակալությունն ենք հայտնում այդ երկրի մեր երկրպագուներին,- հայտնել է «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը:
Ավելացնենք, որ այս ամռանը «Լիվերպուլը» կայցելի նաև Ավստրալիա և Ինդոնեզիա: