«Լիվերպուլն» այս շաբաթ ավարտին կհասցնի միանգամից երեք տրանսֆեր: «Կարմիրներին» կմիանան «Սաութհեմպտոնի» պաշտպան Դեյան Լովրենը, ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմին և Դիվոկ Օրիջին՝ «Լիլից»: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Խորվաթական աղբյուրների համաձայն, «կարմիրները» 20 մլն ֆունտով համաձայնության են եկել Լովրենի տրամսֆերի հարցում: Այս տրանսֆերի հետ կապված խոսվում է, որ «սրբերն» արդեն գտել են Դեյանին փոխարինող:
Այսօր «Լիվերպուլի» շարքերը կհամալրի Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Ռեմին: Մերսիսայդյան ակումբը ՔՊՌ-ին կվճարի պայմանագրով նախատեսված 8 մլն ֆունտ գումարը, իսկ անձամբ ֆուտբոլիստն այսօր կժամանի Բոսթոն, որտեղ բուժզննում կանցնի և կմիանա Բրենդան Ռոջերսի թիմին:
Ինչ վերաբերվում է 18-ամյա Օրիջիին, ապա բելգիացին «Լիլի» ղեկավարությանը նույնպես հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Էնֆիլդ»: Ավելացնենք, որ այս տրանսֆերներից հետո «Լիվերպուլին» կմնա ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը: