«Լիվերպուլի» համասեփականատեր Ջոն Հենրին հայտնել է, որ ակումբն ունի «Էնֆիլդը» վերակառուցելու համար պահանջվող 150 մլն ֆունտ գումարը:
Անցած տարվա հոկտեմբերին «Լիվերպուլի» ամերիկացի ղեկավարը խաչ քաշեց նոր մարզադաշտ կառուցելու ծրագրի վրա՝ որոշելով վերակառուցել «Էնֆիլդը»՝ նստատեղերը հասցնելով 60 հազարի:
Այս պահին «Լիվերպուլը» դեռ չի սկսել շինարարական աշխատանքները, քանի որ դեռ չկա քաղաքային իշխանության թույլտվությունը: Ակումբը ցանկանում է գնել մարզադաշտի շրջակայքի հողատարածքները, որտեղ այժմ բնակելի տներ են:
Fenway Sports Group ընկերության ղեկավարի խոսքերով, այս աշխատանքները չեն ազդի ակումբի ֆինանսական հաշվեկշռի վրա: Liverpool Daily Post