ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային նախապատրաստական խաղերին «Լիվերպուլն» ավելացրել է «Ռոմայի» հետ ընկերական խաղը, որը տեղի կունենա Բոսթոնի «Ֆենուեյ Պարկ» բեյսբոլի մարզադաշտում:
Արդեն հայտնի է, որ մերսիսայդցիները կմասնակցեն Guinnes International Champions Cup մրցաշարին: Այդ առաջնության մեկնարկից առաջ՝ հուլիսի 23-ին «կարմիրները» կխաղան «Ռոմայի» դեմ: Երկու տարի առաջ այս ակումբները հանդիպել էին կրկին Բոսթոնում և խաղն ավարտվել էր իտալացիների հաղթանակով (2:1): Այդ խաղում «Լիվերպուլի» միակ գնդակը խփեց Չարլի Ադամը:
Ավելացնենք, որ խաղի վայրի ընտրությունը պատահական չէ: «Ֆենուեյ Պարկում» հանդես է գալիս «Բոսթոն Ռեդ Սոկս» բեյսբոլի թիմը, որը, ինչպես և «Լիվերպուլը», պատկանում է ամերիկյան Fenway Sports Group ընկերությանը: