Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» կհյուրընկալի «Տոտտենհեմին»:
Լոնդոնյան ակումբը այս հանդիպմանն է մոտեցել բարձր տրամադրությամբ: Վիլաշ-Բոաշի սաները Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով առավելության հասան իտալական «Ինտերի» նկատմամբ: «Տոտտենհեմի» գործերը հաջող է նաև Պրեմիեր Լիգայում: Թիմը վերջին երկու խաղում հաղթել է «Վեստ Հեմին» և «Արսենալին» և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Լիվերպուլը» հերթական անհաջող մրցաշրջանն է անցկացնում: Թիմը այժմ 8-րդ հորիզոնականում է և եվրոգավաթների ուղեգրի համար պայքարում է «Սուոնսիի», «Վեստ Բրոմվիչի» և «Էվերթոնի» հետ: «Լիվերպուլը» վերջին երկու հանդիպումները բավական վստահ անցկացրեց: Բրենդան Ռոջերսի սաները նախ տնային խաղում 5:0 հաշվով հաղթեցին «Սուոնսի Սիթիին», իսկ արտագնա խաղում 0:4 հաշվով առավելության հասան «Ուիգանի» նկատմամբ:
Թիմերը ընդհանուր առմամբ հանդիպել են 156 անգամ: Առավելությունը «Լիվերպուլի» կողմն է: Մերսիսայդյան ակումբը հաղթել է 70 խաղում: 47 անգամ ուժեղ են գտնվել լոնդոնցիները, իսկ 39 խաղ ավարտվել է խաղաղ ելքով:
Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը ավարտվեց «Տոտտենհեմի» 2:1 հաշվով հաղթանակով:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2