Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Էնֆիլդ մարզադաշտում, ուր «Լիվերպուլն» ընդունել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում՝ դաշտի տերերի որոշակի առավելությամբ, սակայն այն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով։ Հանդիպման միակ և «Յունայթեդի» համար հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Ուեյն Ռունին՝ դառնալով Պրեմիեր Լիգայի մեկ ակումբում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Այս հաղթանակից հետո Լուի վան Գալի թիմը՝ վաստակած 37 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլ․ Ռունի՝ 78ր։