Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Նորվիչ Սիթիին»։
Մրցաշրջանը վստահ մեկնարկելուց հետո «Լիվերպուլն» աստիճանաբար զիջում է իր դիրքերը։ Թիմը նախ 3-0 հաշվով պարտվեց «Վեստ Հեմին», իսկ այսօր սեփական հարկի տակ միավոր կիսեց «Նորվիչի» հետ։ Բրենդան Ռոջերսի սաներն առաջինը հասան հաջողության։ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ամռանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով «կարմիրներին» միացած Դենի Ինգսը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում էլ հյուրերի պատասխան գնդակը խփեց Ռասել Մարտինը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 8 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ինգս՝ 48ր, Մարտիալ՝ 61ր։