Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի առաջին և կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Չելսիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները շարունակեցին իրենց անպարտելիության շարքը՝ 1:2 հաշվով առավելության հասնելով նաև «Լիվերպուլի» դաշտում: Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Էմրե Կանը, սակայն հյուրերը կարողացան ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև խփեցին հաղթական գնդակը: Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Գարի Կեհիլը և Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 29 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Կան՝ 9ր, Կեհիլ՝ 14ր, Կոստա՝ 67ր: