Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Ադամ Լալանան: Երկրորդ խաղակեսում հյուրերը 11 մետրանոց վաստակեցին, որն անվրեպ իրացրեց նրանց լավագույն ռմբարկու Սաիդո Բերաինոն:
Սակայն պատասխան գոլից ընդամենը 5 րոպե հետո «կարմիրները» կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն էլ իր հաշվին գրանցեց Ջորդան Հենդերսոնը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 10 միավորով բարձացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Լալանա՝ 45ր, Բերաինո՝ 56ր (11մ), Հենդերսոն՝ 61ր: